Լուսանկարները` Նազիկ Արմենակյան, Նելլի Շիշմանյան, Փիրուզա Խալափյան, Վաղինակ Ղազարյան

Երեքշաբթի` հոկտեմբերի 2-ին, 19:30-ին Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստ հրավիրեց` քննարկելու «Հայաստանի հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Մոտ տասը րոպե տևած քննարկումից հետո նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Օրինագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները: Դեմ քվեարկեց միայն ԵԼՔ խմբակցությունը։

Ընդունված օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և դա անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:

Նիստը սկսելուց առաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Ազգային ժողովի դարպասների դիմաց` «բոլորս դեպի ԱԺ: ՀՀԿ-ն արտահերթ նիստ է անում»,- գրել էր նա:

 


Լուսանկարը՝ Նելլի Շիշմանյանի

 


Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

 


Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

 


Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

 


Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

 


Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

 


Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

 


Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

 


Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

 


Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

 


Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

 


Լուսանկարը՝ Նելլի Շիշմանյանի

 


Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

 


Լուսանկարը՝ Նելլի Շիշմանյանի

 


Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

 


Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

 


Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

 

Կարճ ժամանակահատվածում Երևանի փողոցները սկսեցին հիշեցնել ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցող «թավշյա հեղափոխության» իրադարձությունները: Չնայած կեսգիշերն անց էր` Բաղրամյան պողոտայում հավաքվել էին բազմահազար մարդիկ: Քաղաքացիները մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք:

Փաշինյանը հանրահավաք կազմակերպեց և գնաց Ազգային ժողով` բանակցելու խորհրդարանական ուժերի հետ: Վերադառնալուց հետո ասաց, որ քաղաքական երեք ուժերը հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին և չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ անգամ առաջադրել վարչապետի թեկնածու:

Հանրահավաքն ավարտվեց երթով: