Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի, Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի, Վաղինակ Ղազարյանի 

Շուրջ 9 ժամ տեւած  ԱԺ հատուկ նիստի ավարտին իշխող Հանրապետական կուսակցությունը միասնական կերպով դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Թեկնածուի օգտին կողմ քվեարկեցին 45 եւ դեմ՝ 56 պատգամավորներ: Հանրապետության Հրապարակը եւ հրապարակի հարակից փողոցները նիստի ավարտին արդեն լեփ լեցուն էին Նիկոլ Փաշինյանի համակիրներով: Հարյուր հազարավոր մարդիկ մեծ ոգեւորությամբ ու հուզմունքով դիմավորեցին ԱԺ-ից հրապարակ ժամանած Նիկոլ Փաշինյանին: Շարժման առաջնորդը կոչ արեց մայիսի 2-ի առավոտյան 8։15-ից շրջափակել բոլոր ճանապարհները, մայրուղիները, երկաթուղիները, օդանավակայանը:

[g-gallery gid=”2142″]