Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի, Փիրուզա Խալափյանի,Վաղինակ Ղազարյանի

Նիկոլ Փաշինյանը իր գործընկեր պատգամավորների ու հազարավոր ցուցարարների հետ շարժվեց դեպի աշխատավայր՝ Ազգային ժողով։ Ոստիկանական պատնեշը հաղթահարելուց հետո ցուցարարներին դիմավորեցին փշալարերը։ Փաշինյանը շարունակ պնդում էր, որ ինքը պիտի այսօր գնա իր աշխատավայր ու որ նա հազարավոր քաղաքացիների պիտի ընդունի իր աշխատավայրում։ Ոստիկանները չկատարեցին նրա պահանջը եւ դիմեցին հատուկ միջոցների՝ ցրելու ցուցարարներին։ Բախման հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել քառասունից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ։