Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի, Փիրուզա Խալափյանի,Վաղինակ Ղազարյանի

Տեքստը` Անահիտ Հայրապետյան

Ապրիլի տասնյոթին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունը։ Ձայների մեծամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

Հազարավոր ցուցարարներ արդեն մի քանի օր է Երեւանում ու այլ քաղաքներում իրենց բողոքն են արտահայտում Սերժ Սարգսյանի ընտրվելու դեմ։ Նրանք այսօր շրջափակել են Կենտրոնական Բանկի շենքը, Դատախազության շենքը, Պետական եկամուտների կոմիտեի շենքը ու այլ շենքեր՝ կաթվածահար անելով դրանց աշխատանքը։