Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի, Նազիկ Արմենակյանի, Վաղինակ Ղազարյանի, Փիրուզա Խալափյանի

Ապրիլի 26-ի երեկոյան Հանրապետության հրապարակը կրկին բազմամարդ էր: Հրապարակի հարակից կանաչապատ տարածքներում մարդիկ հանգստանում էին:«Իմ Քայլը» նախաձեռնության համախոհների, պայքարողների շարքերը համալրվել էին Հայաստանի տարբեր մարզերից, գյուղերից ժամանած մարդկանցով: Ամենուրեք փակցված, դրված էին կարգապահության և կազմակերպված գործելու կոչեր:

Հանրահավաքի վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ապրիլի 27-28 -ին հանրահավաքները կանցկացվեն Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Նա նաև հորդորեց Երեւանի երթերի և հանրահավաքների ակտիվ մասնակիցներին հանգստանալ, քնել, ֆիլմեր նայել, քանի որ Ապրիլի 29-ից գործողությունները վերսկսվելու են Երևանում և ողջ հանրապետությունում նոր թափով: