Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի, Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի, Իննա Մխիթարյանի, Գայանե Հարությունյանի, Գարեգին Ալեքսանյանի, Վաղինակ Ղազարյանի

Մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն էր, ով համարվում է նաեւ «ժողովրդի թեկնածու»: Նրա հազարավոր համակիրները Հանրապետության Հրապարակում տեղադրված էկրանների միջոցով հետեւում էին նիստին: Անկախ գտնվելու վայրից՝ մեքենաներում, տներում, սրճարաններում եւ փողոցներում ՀՀ ողջ բնակչությունը հետեւում էր նիստին: