մեր մասին

4Պլյուսը անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոն է, որը հիմնադրվել է 2012թ․-ին։ Մեր գործունեության առանցքում է վավերագրական լուսանկարչության խթանումը և մասնագիտական ոլորտի զարգացումը Հայաստանում։ Լինելով վիզուալ պատմությունների հարթակ՝ 4Պլյուսը հետազոտում և վավերագրում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ընդգծում և բարձրաձայնում արդիական խնդիրները (քաղաքական, մարդու իրավունքներ, սոցիալ-տնտեսական, մշակութային, էկոլոգիական և այլն)։ Կենտրոնի հիմնադրման պահից մենք իրականցնում ենք բազմաթիվ ծրագրեր՝ կարևորելով լուսանկարչության միջոցով երկխոսություն ստեղծելը։ Կարևոր թեմաները հասարակության լայն շրջանակների ուշադրությանը ներկայացնելու համար մենք ձգտում ենք ստեղծել գրագետ վիզուալ մեդիա արտադրություն։ Մեր կենտրոնի նախագծերում առաջնահերթ է նաև կրթական հնարավորություններ ստեղծելը և գիտելիքների ու փորձի փոխանակումը: Այդ նպատակով մենք կազմակերպում ենք դասընթացներ, դասախոսությունների շարքեր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ լուսանկարիչների համար։ 4Պլյուսը նաև իրականացնում է լուսանկարչության գրքերի և կատալոգների հրատարակում, կազմակերպում ցուցահանդեսներ։
թիմ
Նազիկ Արմենակյան
4Պլյուս Համահիմնադիր/Գլխավոր խմբագիր
Փիրուզա Խալափյան
4Պլյուս Վիզուալ խմբագիր
Արմինե Բաչաչյան
Ծրագրերի համակարգող
աջակցել
4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծում և բարձրաձայնում արդիական խնդիրները: Կենտրոնի գործունեության առանցքում է վավերագրական լուսանկարչության խթանումը և մասնագիտական ոլորտի զարգացումը Հայաստանում։ 2012թ․-ից մենք իրականցնում ենք մասնագիտական և կրթական բազմաթիվ ծրագրեր՝ դասընթացներ սկսնակ և արհեստավարժ լուսանկարիչների համար, դասախոսությունների շարքեր, ցուցահանդեսներ։ Հրատարակում ենք լուսանկարչության գրքեր, կատալոգներ և բացիկներ։ Կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմն իրենց ազդեցությունն ու ծանր հետևանքն են թողել 4Պլյուս-ի և մեզ հետ աշխատող լուսանկարիչների գործունեության վրա: Ձեր աջակցությունը կօգնի մեզ` լուսանկարիչներիս, շարունակել վավերագրել և պատմել մարդկային պատմություններ: Կապվեք մեզ հետ info@4plus.org   հասցեով։