Շրջափակման 42-րդ օրը կարևորված էր՝ օրացույցում կարմիրով շրջանակ դնելու, ինքդ քեզ հարցուփորձ անելու, մի տեղ հուզվելու, ուրախանալու համար:

Երբ գնում ես Սոս, ճամփեքին անուններ ա ջահել տղերքի, որ ապրելու օրերը չեն հասցրել մաշել:


Գնում էինք Սոս, որ Արտյոմին բանակ տանեն: Քեռի Եղիշը, Մհերը, Անո տոտան, բաբո Օֆիկը, Միհրանը, կուճիր Եղիշիկը, բոլորը վազում էին աջ ու ձախ, որ հասցնեն մի լավ կազմակերպել, ու էդ ամենը՝ զրույցներով համեմված, որ սկսվում էին «ճանապարհը ե՞րբ ա բացվելու» վերջանում «Ղարաբաղի կենացներով»:

Բոլորս քեֆ էինք անում, բայց սրտնեղած էինք, որ Արտյոմին բանակ են տանում էն անցնող բոլոր ճամփեքով, որտեղ զոհված տղերքի անուններն են: 

Կենաց էինք խմում հանուն խաղաղության, հետո հավելում, որ առանց կռվի խաղաղություն չի գա:

Շրջափակման մեջ շենի մարդիկ իրար գլուխ էին հավաքվել, որ բարով ճամփեն:
Այստեղ են հողի հետ լեզու գտնում, արմատ դարձած ամուր կառչում: