Երեւանը դարձել է աբսուրդի քաղաք․ անհեթեթ համադրությունների ու հակադրությունների մի տարածք, որտեղ ապրում ես, աշխատում, եթե ստացվում է, նաեւ՝ հանգստանում։

Մեզ շրջապատող աբսուրդը դարձել է առօրյայի մաս, սովորական մի բան, անբաժան կենցաղ, որն օրվա ընթացքում չենք էլ նկատում, կարեւորում։

Առաջին հայացքից չնկատվող այս ամենը, սակայն, ժամանակի ընթացքում դառնում է թելադրող, ձեւավորում ճաշակ ու միջավայր։

 

 


Կարապի լիճ, Առնո Բաբաջանյանի հուշարձան

 


Մալաթիա-Սեբաստիա համայնք

Երեւանի 2750-ամյակի այգի

 

Այնպիսի տպավորություն է, որ քաղաքը գլխիվայր շուռ են տվել, ոչինչ իր տեղում չէ՝ վարդագույն կովը հայտնվել է մեսրոպատառ կամարաշարի վրա, «Կոկա-կոլան» կախվել է Սայաթ-Նովայի գլխին, տորթի մակետը դարձել է եռագմբեթ եկեղեցի, եկեղեցին «վերածվել» ֆուդ կորտի։ Չկան սահմաններ, ազատ տարածություններ, քաղաքը շնչում է դեմքիդ, ամեն քառակուսի մետրը սեփականաշնորհված է, վաճառքի հանված, զբաղեցված։

 

Քաղաքը դարձել է անդեմ ու անճաշակ, անհասկանալի է՝ ո՞վ է ճաշակ ձեւավորում՝ պետությո՞ւնը, մասնավո՞րը, անհա՞տը։ Ովքե՞ր են պատասխանատուները, որտե՞ղ են պատասխանները եւ, մեծ հաշվով, կա՞ն հարցադրումներ…

 

Մի բան ակնհայտ է` չկան չափորոշիչներ, գործում են ոչ թե օրենքները կամ թե՝ խաղի կանոնները, այլ` մասնավորի կողմից թելադրվող շահը:

 

 


Իսահակյան փողոց

Խանջյան փողոց

 


Նոր Նորք, Մոլդովական փողոց

 


Հյուսիսային պողոտա

Բուզանդ փողոց

 

Տեսողական տեղեկատվությունն այնքան մեծ քանակությամբ է լցվում մեր կյանք, որ արդեն դժվար է տարբերակել կարեւորն անկարեւորից, երկրորդականն առաջնայինից, առաջին պլանը հետեւի պատկերից, քաղաքային տարածքը քաղաքաշինական աղբից։

Ամեն ինչ խառն է, անփույթ ու չդասավորված՝ ճիշտ փնթի տան պես, երբ կոշիկները հայտնվում են ճաշասենյակի մեջտեղում, խոհանոցի կաթսաները՝ ննջասենյակում։ Իսկ երբ փոխվում է իրերի դասավորությունը, փոխվում է նաեւ տան մթնոլորտը՝ քաղաքն ինքը․ մեր տունը։

 

 


Աբովյան փողոց

 

 


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Քոչար փողոց

Սուրբ Երրորդություն եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա

 


Մամուլի շենք, Արշակունյաց պողոտա

 

 

 


Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։