Պատկեր 2022-2023

2022 թվականին 4Պլյուսը հիմնեց «Պատկեր» վավերագրական լուսանկարչության դպրոցը՝ վավերագրող լուսանկարիչների նոր սերունդ կրթելու և մասնագիտական կրթության հնարավորություն ընձեռելու նպատակով: Ծրագիրը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու լուսանկարիչների համար: Դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում է տեսական և գործնական դասընթացներ՝ նպաստելով ուսանողների մոտ տեսողական մտածողության ձևավորմանը: Ծրագիրը մշակել են 4Պլյուսի լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը և Վաղինակ Ղազարյանը, որոնք հանդիսանում են ծրագրի հիմնական դասավանդողները: Դպրոցի անվանումը տուրք է ֆոտոլրագրող և վավերագրող լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանին, որը 1996թ. ստեղծել է «Պատկեր» լուսանկարչական գործակալությունը և 2004-2006թթ. Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտում ղեկավարել World Press Photo միջազգային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած ֆոտոդպրոցը: Ստորև ներկայացված են «Պատկեր» դպրոցի 2022-2023թթ. շրջանավարտների ավարտական նախագծերը: