4Պլյուսը ներկայացնում է «Ե՞րբ ես մտածում վերադառնալ» լուսանկարչական նախագիծը։ Վավերագրող լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը և Վաղինակ Ղազարյանը ստեղծել են վիզուալ պատումներ, որոնք վավերագրում են Ռուս-ուկրաինական պատերազմի նոր իրողությունը, որը ստիպել է մեծ թվով ռուսների և ուկրաինացիների տեղափոխվել Հայաստան՝ երկիր, որը ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականին, անցել է պատերազմի միջով։

Նախագիծը փորձ է՝ ուսումնասիրելու և բացահայտելու, թե ինչպես են միգրացիոն հոսքերն ազդել Հայաստանի սոցիալական կենսապատկերի վրա և թե ինչպես են Հայաստանում հանգրվան գտած հանրույթները միմյանց հետ հարաբերվում, երկխոսություն ծավալում և խոսում պատերազմի մասին:

Նախագիծը արտացոլում է նաև աշխարհաքաղաքական լարվածության և զինված հակամարտությունների ազդեցությունը սովորական մարդկանց կյանքի և նրանց քաղաքացիության կարգավիճակի վրա:

Հայերեն տեքստերի խմբագիր` Անուշ Քոչարյան

Թարգմանությունը` Արնե Բաչաչյանի

Նախագծի վեբ ձևավորումը` Կարինե Ղադյանի


«Ե՞րբ ես մտածում վերադառնալ» նախագիծն իրականացվել է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսական աջակցությամբ, «Արվեստի և մշակույթի փոքր դրամաշնորհի» շրջանակներում: Նախագիծը SDC-ի Արվեստն ու մշակույթն ընդդեմ ճգնաժամի արշավի մի մաս է, որը մեկնարկել է 2020 թվականի ապրիլին՝ անդրադառնալու այն սոցիալ-մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնց բախվել է հայ բնակչությունը կորոնավիրուսային համաճարակի և 2020 թվականի պատերազմի հետևանքով: