անՍահման

4Պլյուս-ի «անՍահման» նախագիծը ներկայացնում է երեք մուլտիմեդիա պատմություններ սահմանամերձ երեք գյուղերից: Գյուղեր, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ մարդիկ միայն խաղաղություն են ուզում, ուր շարունակել ապրելը «անսահման» հերոսություն է: Մուլտիմեդիա պատմությունները արտացոլում են գյուղի մարդկանց կյանքը` մեկտեղելով տղամարդկանց և կանանց հոգսաշատ առօրյան, երեխաների անհոգ խաղը: