4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը:     
սկսում է լուսանկարների բարձրորակ տպագրություն:     

Մեր գործունեության ընթացքում, լուսանկարներ տպագրելիս և ցուցահանդեսներ կազմակերպելիս, բազմիցս բախվել ենք Հայաստանում բարձրորակ տպագրության անհնարինությանը՝ համապատասխան տպագրական սարքերի և թղթերի բացակայության պատճառով։   

Այժմ, 4Պլյուսի «Պրինտ լաբն» առաջարկում է`  

  • Լուսանկարների բարձրորակ տպագրություն` նորագույն սերնդի Epson SureColor SC-P7500 տպագրական սարքով A4-ից -A1+ 
  • Ի տարբերություն հայաստանյան շուկայում առկա 1-2 տեսակի ֆոտո թղթից, 4Պլյուսի «Պրինտ Լաբ»-ը առաջարկում է ավելի քան է 10 տեսակի (Hahnemühle, Brilliant, Epson) բարձրակարգ տպագրական և արխիվային ֆոտո թղթերի տեսականի 
  • Տպագրության ընթացքում ապահովելու է բարձր մասնագիտական և անհատական մոտեցում 
  • Պրինտ Լաբում հնարավոր է նաև տարբեր ֆորմատների՝ 35 -120մմ ժապավենների, ինչպես նաև արխիվային լուսանկարների սկանավորում Epson Perfection V850 Pro Scanner սարքով 

Լուսանկարների տպագրության գնացուցակին և չափսերին ծանոթանալու համար կարող եք գրել ` info@4plus.org հասցեին, կամ զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով` 033 068886, 091 861762