Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի, Իննա Մխիթարյանի, Գայանե Հարությունյանի, Գարեգին Ալեքսանյանի

Հայաստանում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն այսօր իր 100 օրն ամփոփող հաշվետվությունը ներկայացրեց Հանրապետության hրապարակում:

Նախապես հայտարարված հանրահավաքը ՀՀ վարչապետը սկսեց երթով, իսկ երթը սկսվեց Արցախի պողոտայի սկզբանամասից՝ հենց այն վայրից, որտեղից ապրիլի 22-ին նրան որոշեց առեւանգել նախորդ իշխանությունը: Փաշինյանի անվտանգությունն ապահովում էին Ազգային անվտանգության այն աշխատակիցները, ովքեր իրականացրել էին նրա առեւանգման գործողությունը:

ՀՀ վարչապետի բազմամարդ երթը միացավ Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին:

Հայտարարելով, որ ներկա կառավարման կարգը պատմության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդավարություն՝  Նիկոլ Փաշինյանը հռչակեց «հեղափոխական Հանրապետության հրապարակը» որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն` միևնույն ժամանակ ներկայացնելով ժողովրդի աջակցությամբ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու իր առաջարկը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքական հեղափոխությունը շարունակել տնտեսական հեղափոխությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանում այժմ ստեղծագործ միտքն ու ձեռներեցությունը վայելում են պետության ավերապահ աջակցությունը:

Հանրահավաքը սկսվեց հեղափոխությանը նվիրված երգերի կատարմամբ, իսկ վարչապետն իր ելույթն ավարտեց՝ ասմունքելով իր հեղինակած «Իմ քայլը» բանաստեղծությունը: