«Չայկան» թռնում է գլխիս վրայով, ու ես ուժեղ կարոտի զգացումով մտնում եմ Աբովյան:
Վերադարձը ամենադժվար բաներից է. բարդ է գնալ մի տեղ, որտեղ դու չկաս։ Տարիներ անց առաջին անգամ այցելելով Աբովյան և ինքս ինձ լուսանկարելով այնտեղ՝ փորձում եմ վերաիմաստավորել իմ կապը այս տարածքի հետ՝ փորձելով ինձ գտնել այնտեղ, որտեղ, գուցե, այլևս չկամ, սակայն՝ նաև վստահ լինելով, որ ինչ-որ ձևով դեռ կամ ու գոյություն ունեմ այդ տարածքներում։


Մայրիկիս ու քաղաքի հետ հարաբերությունները կարգավորել փորձելով ու նրանց հետ կապը վերագտնելու ցանկությամբ՝ ուզում եմ ստեղծել լուսանկարներ, որոնք դուր կգան մամային։
Տեսարժան վայրերի, օրինակ՝ Բեռլինի պատի փոխարեն, որտեղ մայրս էր ինձ խնդրում նկարվել, իմ հետևում այս անգամ մանկությանս շենքի շքամուտքն է, ծծնդատունը, որտեղ ծնվել եմ, լքված լողավազանը, որտեղ հաճախ էի լինում դեռահասության տարիքում, դպրոց տանող աստիճաններն ու տունը, որտեղ ապրել ենք մորս հետ։




Ուրվականի նման՝ ես տեղափոխվում եմ լուսանկարից լուսանկար, մի տարածքից, մի ժամանակից մեկ ուրիշ տարածք ու ժամանակ` անվերջ փորձելով ինձ գտնել։
