Մեկնարկած երթից 40 րոպե անց, ձայնային նռնակների եւ բռնի ուժի կիրառմամբ, ոստիկանությանը հաջողվեց անհայտ ուղղությամբ հեռացնել շարժման առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել: Հաջորդող ժամերին ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի առջեւ հավաքված հազարավոր ցուցարարները պահանջեցին ազատ արձակել ապօրինաբար մեկուսացված Ազգային ժողովի երեք պատգամավորներին, որոնք ունեն անձեռնմխելիության իրավունք եւ նրանց ձերբակալության համար անհրաժեշտ է Ազգային ժողովի որոշումը: 

Հանդիպում…բախում

Ապրիլի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունում է ընդդիմության օրակարգը: Իշխանությունն անցնցում փոխանցելու բանակցությունը լրագրողների ներկայությամբ տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ ժամը 10.00-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Վարչապետի եւ ընդդիմադիր առաջնորդի առավոտյան հանդիպումը, սակայն, տեւեց րոպեներ:

Ցուցարարները վերցնում են փողոցները

Ապրիլի 21-ի առավոտից տեղացող ուժգին անձրեւը մայրաքաղաքում եւ դրա մերձակա տարածքներում կարծես սրբել էր նախորդ օրերի հուժկու երթերի եւ քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետքերը, սակայն կեսօրից սկսած դրանք շարունակվեցին շատ ավելի մեծ թափով: Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ քաղաքներում եւ տարբեր գյուղերում ընդվզումը դրսեւորվեց միջպետական ճանապարհներ փակելով եւ քաղաքացիական երթերով:

Ամենաբազմամարդ հանրահավաքները

Ապրիլի քսանին բազմահազար ցուցարարներ իրենց մեքենաներով, երթերով ու խաղաղ ակցիաներով խաթարեցին քաղաքի անդորրը։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը ամենամարդաշատն էր այս օրերի ընթացքում։

Փակելով Երեւանի փողոցները

Ապրիլի քսանի առավոտյան երկու վարորդներ, թողնելով իրենց մեքենաները Երեւանի Վաղարշյան փողոցում, հեռացան՝ առաջացնելով խցանում։ Թվում էր՝ նրանց սատարողներ չկան, անցնող մեքենաներն անգամ ուշադրություն չէին...

Սերժին դեմ ես, սիգնալ տուր

Ապրիլի տասնիննին Նիկոլ Փաշինյանը, ցուցարարներն ու ուսանողները առավոտյան շրջափակեցին կառավարության մի քանի  մասնաշենք։ Հարյուրից ավել ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից։

Հանրահավաք Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում երկրորդ օրն է, ինչ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը բազմահազար ցուցարարների հետ ամփոփիչ հանրահավաք է անց կացնում:

Ազատ, անկախ ուսանող

Ապրիլ տասնութին Նիկոլ Փաշինյանը, հազարավոր ուսանողներ ու ցուցարարներ հասան Սերժ Սարգսյանի նստավայր՝ ստիպելով ոստիկաններին կրկին պատ կազմել նստավայրի դիմաց։ Այնուհետեւ ցուցարարները խաղաղ երթով քայլեցին փողոցից փողոց,  քաղաքապետարանի շենք։ Բերման ենթարկվեցին 91 մարդ, այդ թվում՝ 20 անչափահաս։

Եվս մեկ քայլ

Ապրիլի տասնյոթին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ձայների մեծամասնությամբ ընտրվեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը, հազարավոր ուսանողներ ու ցուցարարներ Երեւանում ու այլ քաղաքներում իրենց բողոքն արտահայտեցին ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ դասադուլ հայտարարելով, փակելով փողոցները, շրջափակելով մի շարք շինություններ, երթեր կազմակերպելով։

Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ

Ապրիլի տասնյոթին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունը։ Ձայների մեծամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ Հազարավոր ցուցարարներ արդեն մի քանի օր է Երեւանում ու այլ քաղաքներում իրենց բողոքն են արտահայտում Սերժ Սարգսյանի ընտրվելու դեմ։

Բախում

Նիկոլ Փաշինյանը իր գործընկեր պատգամավորների ու հազարավոր ցուցարարների հետ շարժվեց դեպի աշխատավայր՝ Ազգային ժողով։ Ոստիկանական պատնեշը հաղթահարելուց հետո ցուցարարներին դիմավորեցին փշալարերը։ Փաշինյանը շարունակ պնդում էր, որ ինքը պիտի այսօր գնա իր աշխատավայր ու որ նա հազարավոր քաղաքացիների պիտի ընդունի իր աշխատավայրում։ Ոստիկանները չկատարեցին նրա պահանջը եւ դիմեցին հատուկ միջոցների՝ ցրելու ցուցարարներին։